Բաբլոյանը գրառում թողեց «Ազնավուր»-ի կենտրոնում բացված սգո մատյանում by PanoramaamTV   2 мес. назад

55 просмотров

0 Likes   0 Dislikes

Ссылка на видео. Код для вставки.

Բաբլոյանը գրառում թողեց «Ազնավուր»-ի կենտրոնում բացված սգո մատյանում
Երևանի «Ազնավուր» կենտրոնում այսօր սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Պաշտոնյաները, դիվանագետները, մշակութային գործիչները, նրա արվեստի երկրպագուները գալիս են կենտրոն, գրառում կատարում հուշամատյանում, ծաղիկներ խոնարհում։

«Ազնավուր» կենտրոնում էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով մատյանում գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց Ազնավուրի մասին իր հուշերով. «Ես Շառլի հետ կապված եմ եղել և որպես քաղաքացի, մարդ, որը որ հարգում, սիրում է շանսոնյեին, և որպես մարդ, ով շփվել, ընկերություն ու բարեկամություն է արել։ Ես նրան մոտիկից գիտեմ 30 տարի, երկրաշարժից հետո։ Վերջին անգամ նրա հետ խոսել եմ մեկ տարի առաջ»։

ԱԺ նախագահի խոսքով՝ մեծ ցավի հետ միասին մեծ հպարտություն կա, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր երաժշտությամբ. «Նա բերեց հանդարտություն, համերաշխություն, բերեց սեր ու բարեկամություն, հայ և ֆրանսիացի ժողովուրդներին, ինչպես նաև ամբողջ աշխարհին»։

Բաբլոյանը ֆրանսերենով շփվեց նաև կենտրոնում ներկա ֆրանսիացի լրագրողների հետ։


загрузка...

Комментарии

Похожее видео

Новости